Անցնել բովանդակությանը

Խոստում

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Աղջիկ, տղայ, պարմանի1, պարմանուհի, — բառերուն Մէջէն մեղմիւ կը յառնէք թուփերու պէս ծաղկազարդ, Եղնիկներու պէս ճապուկ2, կը ծփաք պահ մը հեռուն, Կը մօտենաք և ձեզի կը ժպտի սիրտս հանդարտ…։ Կակուղ կաւին մանկութեան՝ աւելնալով, փչուելով Տակաւ3 ի կուժ, ի կարաս փոփոխումի ճամբուն վրայ՝ Դուք սափորներ էք լեցուն գինիներով քաղցր ու զով, Ուրկէ Աստուածը սիրոյ պիտի ըմպէ, արբենայ…։ Ա՛հ, ձեր հոգի՞ն մարմինին, թէ՞ ձեր մարմինը հոգւոյն Ձևրն ունի նրբողորկ, նրբասըլաց, նրբօրօր, Ունի գոյներն երազի՝ փափկանշոյլ, փափկասուն… Պարմանուհի, պարմանի, կը խոստանամ ես այսօր Ձեզ իրարու, օ՜հ, հիմայ առանց տենչի, նախանձի, Աչքիս, ձեռքիս մէջ պահած միայն ձեր շուքը ինձի…։

Ծանոթագրություններ

  1. 1 Պարմանի — պատանի
  2. 2 Ճապուկ — ճկուն, դիւրաթեք
  3. 3 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14