Անցնել բովանդակությանը

Խոնարհութիւն

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Եկած է օրն, ուր կ՚ըսեմ ահա մարդոց. — ես ան չեմ, Զոր կը կարծէք. ես տկար, շատ տկար մարդ մըն եմ լոկ, Վստահ ոչ մէկ խորհուրդի, լի կասկածով — մտահոգ՝ Շարժումներուս ճշտութեան, գացող մութին մէջ դժխեմ…։ Յետոյ կ՚ըսեմ դեռ անոնց. — զիս ոչ մէկ տենչ բաւական Տաքցուց, որպէսզի անով ես տարածուիմ, ըլլամ ուժ. Իմ մառանիս մէջ չունիմ ոչ մէկ կարաս, ոչ մէկ կուժ՝ Լեցուն գինւով հրավառ՝ ուրկէ մարդիկ արբենան… Եվ ի վերջոյ. — ե՞ս խելոք. ոչ, խենթութեան անկարող՝ Իմաստո՞ւն. ոչ, զի երբեք չկրցաւ միտքս յաղթել Բնազդներուս, որ ըրին զիս ինձի փոս մը անել… Եվ երբ այսպէս թեթևնամ ծանրութենէն զիս ընկճող՝ Պիտի դառնամ Աստուծոյ և պիտի փառք տամ իրեն, Որ չընելով զիս ուզածս՝ ըրաւ եղածըս նորէն…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14