Անցնել բովանդակությանը

Կենդանի քերթուածը

(IV)

«Հրայրքի պահեր» ժողովածու

Վաղուան յոյսին ծանրութեամբ աչքերս ահա կը գոցուին, Մարմնոյդ յուշը մարմնոյս վրայ լափլիզելով կը սուրայ Եվ փետուրի զերթ տարափ մը թափթփող գլխուս վրայ՝ Հին գգուանքներդ նորէն ես կըմբոշխնեմ հոգևին…։ Դուն այն աղուոր քերթուածն ես, զոր այս գիշեր գոց կ՚ըսեմ. Նախ՝ հանդիպումը մերին, ուր միշտ վախ կայ և վարանք. Գգուանք մ՚արդէն համարձակ, և առաջին իբրև հանգ՝ Համբոյր մ՚երկար, տենդասպառ, մարող շրթանցըդ ի սէմ…։ Գիտեմ յետոյ, թէ ինչպէս իմ ընթերցումս անհամբեր, Արագաթռիչ կ՚ընթանայ, թէ մերթ հեշտիւ կանգ կ՚առնէ Ձայնարկութեան մը վրայ և ցնորած, տարուբեր՝ Մերթ ալ ինչպէս իրարու տողերն ամբողջ կը խառնէ…։ Այդ քերթուածը, այս գիշեր կ՚արտասանեմ հոս, մինակ. Վերջաբանն է փոթորկոտ, աշխարհասաստ ալէլուն, Զոր սակայն չեմ աւարտէր… և զերթ վիհէ մ՚անյատակ՝ Կը նետուիմ վեր ու կ՚երթամ հիւանդ, յոգնած, սարսռուն…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրայրքի պահեր
Տողերի թիվ 16