Անցնել բովանդակությանը

Հրաւէր

(V)

«Հրայրքի պահեր» ժողովածու

Քեզ արուեստով պիտի սիրեմ…։ Գիտնայի՜ր Եթէ հմայքը իմ վարպետ ձեռքերուս՝ Անութներուդ գրկող խորշերն անբասիր Եվ կողերուդ փայփայող մորթը սնդուս, Երկարօրէն, վախկոտօրէն մինչև հոն, Ուր կը սարսի, կը տապալի կիսանդրիդ Կուրծքիս վրայ, և կ՚ունկընդրեմ երգեհոն Մարմնիդ հևքոտ խոր նուագին հեշտառիթ… Սրունքներուդ ողորկ ու պինդ սիւներուն Թևերս իբրև դափնեպըսակ կը փաթթեմ, Եվ դնելով ճակատս գիրգ1 լանջքիդ դէմ՝ Կը զգամ ուսիս վրայ՝ ինչպէս ոլորուն, Աղուամազէ թեթև, ճերմակ կարապի Քու պարանոցդ, որ հոն յոգնած կը պառկի…։

Ծանոթագրություններ

  1. 1 Գիրգ — փափուկ, փափկասուն
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրայրքի պահեր
Տողերի թիվ 14