Անցնել բովանդակությանը

Կարապները համպուրկի Լիճին մէջ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Տերևաթափ ծառերուն տակ իրիկո՜ւն… Աշնան օրուան արևի մը՝ մայրական Մեկնումն անվերջ, ու փափկաքայլ ու խոհուն, Զերթ սենեակէ մ՚ուր քնացաւ իր տղան…։ Եվ լիճին մէջ մութը տակաւ1 կը կախուի՝ Ինչպէս վրան հայելիի մ՚արծաթէ Ծռած ինքզինք կը դիտէ սև թագուհի Մ՚որ իր շունչով մետաղը մերթ կ՚աղոտէ…։ Կը նետէ հոն երկինք զարդերն իր փառաց, Ափունքներէն լոյսէ ծոպեր կ՚իյնան վար, Եվ կը նաւեն կարապները մեղմաւար, Կարծես ճերմակ մեծ խորհուրդներն անմոռաց Այդ ջուրերուն պատանեկան տարիքին, Երբ լեռներէն արևախառն կ՚իջնէին…։

Ծանոթագրություններ

  1. 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Կարապները համպուրկի Լիճին մէջ» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) բնության և աշնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14