Անցնել բովանդակությանը

Ջուրերուն վրայ ստուերներ

«Սեր» ժողովածու

Ջուրերուն վրայ ստուերներ դանդաղօրէն կը հառնեն, Մեկնումէն ետք արևին, ջուրերուն մութ յատակէն…։ Հեռուն՝ ծովերն ու լիճերն ու հոս՝ գետերը բոլոր, Պարտէզներու մէջ փորուած աւազաններն իսկ կլոր Իրենց վերև կը տեսնեն՝ զերթ մշուշի մը ծփուն Պատառիկները թեթև կամ զերթ շուքերն ամպերուն Անցնող արտին երեսէն՝ անթի՜ւ, անվե՜րջ ստուերներ, Որոնց ամէն մէկն ահա՛ իր շարժումովը տարբեր Կը մօտենայ միւսին, կը ծռի վար և հազիւ Միայն րոպէ մը առկախ՝ կը թոթւըուի և մեղմիւ Կը հեռանայ, կ՚անհետի՜…։ Իրիկուան լուրջ այդ պահուն Կերգե՜ն ջուրերը կարծես, անլսելի և անհուն Ե՛րգ, որ իրենց ներքևէն կը բարձրանայ համրաբար, Կարօտի ե՛րգ մը ծառին, ծաղկին, խոտին ալ համար, Որոնք, անշունչ և անշարժ, մտիկ կընեն անձկագին՝ Ջուրերու մէջ խեղդամահ հոգիներու այդ երգին…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 17