Անցնել բովանդակությանը

Թիթեռնիկ

«Սեր» ժողովածու

Քերթուած մըն ալ, ճիշդ հիմայ, Թիթեռնիկի մը նման, Պիտի ծակէ ու դուրս գայ Առագաստէն զգացման… Իր խըլըրտումը կը զգամ, Կը տեսնեմ շուքը ներսէն, Եվ ճիշդ ժամուն, լուսոյ ժա՛մ, Ան օդին մէջ է արդէն։ Աղուո՜ր թիթեռ, խե՜ղճ խոզակ1, Որուն մետաքսն է խզուած… Խորհուրդը մութ ու յստակ Պղծեցիր դո՛ւն, ո՛վ քերթուած… Գոնէ թիթեռն այս ապրէ՜ր. Բայց կը մեռնի քիչ յետոյ… Երնե՜կ թողուր ան սերմեր Սիրտերու մէջ նո՜ր սիրոյ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Խոզակ — թիթեռի բոժոժ

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Թիթեռնիկ» բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) պոեզիաի և ստեղծագործության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 16