Անցնել բովանդակությանը

Իրիկուան աղօթք

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Համանուագ՝ իրիկուան Աղբիւրներուն, ծառերուն Եվ դարձող գոմը հեռուն Բոժոժներուն հովուական, Ինչպէս ե՜րգը դաշնալուր՝ Ծաւալիլ ու հմայել Եվ անձաւները անել, Տէ՜ր, լեցընե՜լ ձայնիս տուր… Զեփիւռին և մութին հետ, Թաւշափափուկ անոնց պէս, Խնկող ամէն արահետ Ու փայփայող գաղտնապէս, Անցնող ամէն դաշտերէ, Տէ՜ր, իմ երգերըս ըրէ…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14