Անցնել բովանդակությանը

Ղեկտեմբեր

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Ձիւնատարափ…։ Ճերմակն առեր է չորս դին, Երկինքը՝ գոց, և գոց՝ քիւերն ալ տանեաց… Մենաւորիկ գիւղն այս ծովին մէջ սառած, Անշարժ ու լուռ՝ կը մտմըտայ իր բախտին։ Հարթեր է ձիւնն ամէն ճամբայ խորդուբորդ… Կը թռչտին ճերմակ ճանճերն անհամար՝ Մարմարելով հողէ տունե՛րը խոնարհ, Կուրցնելով գիւղին գամփռնե՛րը պահնորդ։ Առաւօտ է, բայց իրիկուան չափ թոնուտ… Վէրքի մը պէս լոյս մը յանկարծ կը բացուի Հեռուն, անկիւն մը ամպերուն յետև մութ։ Կը դադրի ձիւնն, և ճառագայթ մ՚արևի Նախանձաբեկ աչք մը կ՚ուղղէ դէպի վար՝ Երկրի անհուն անբծութեան ձիւնափառ, Եվ կը պահուի…։ Ձիւնը նորէն կը սկըսի…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 15