Անցնել բովանդակությանը

III Առ մահ

«Մահուան տաղեր» ժողովածու

Կը յուսայի, — իմ մանուկ յոյսս անսանձ էր, — Քեզի հասնիլ ծիրանեշող, դափնևոր… Կեանքն ինձ դերբուկ1 մը ցոյց կուտար, ո՛չ ցանցեր, Որուն դուն ծայրն էիր կանգուն, մա՛հ աղուոր…։ Կը յուսայի տակաւ2 առ քեզ բարձրանալ Հաստատ, հզոր և խորադրոշմ քայլերով… Անոնց թուին վրայ յաւելուլ թիւ մըն ալ, Որոնց դամբան՝ պատմութի՛ւնն է անխռով…։ Սպասեցի և ուղղեցի բիւր աղերս, Որ տանէիր հոգիս փառքով փաթթըուած…, Մինչ կեանքը զայն հիմայ ըրաւ քրջազգած…։ Դուն կրնայիր սակայն, ո՛վ մահ, երբ թևերս Կ՚ուղղըուէին դէպի աստղերն ոսկեթել, Զիս այդ դիրքին, անոնց լոյսին մէջ զարնել…։

Ծանոթագրություններ

  1. 1 Դերբուկ — խորդուբորդ
  2. 2 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14