Անցնել բովանդակությանը

Հրաժեշտ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Այս իրիկուն քաղցրօրէն և անխնայ՝ Ստոյիկեան մը ինչպէս Երակները կը բանայ, Սիրտս բանալ կուգամ քեզ…։ Ըսել կուգամ այս իրիկուն քեզի ես՝ Թէ ոչ մէկ շիթ կը մնայ Սրուակին մէջ գինիէս, Թէ վառեցի, քահանայ, — Կնդրուկն ամբողջ բուրվառիս մէջ արծաթէ…։ Արդ վրայէս կնետեմ Ամէն կեղծիք ու սքեմ Եվ մարդկօրէն կ՚երթամ հոն, ուր կը կաթէ Հեշտութեան պուտ մը նեկտար, Խմել, թերե՜ւս, դառնաբար…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Հրաժեշտ» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) խոհի և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14