Անցնել բովանդակությանը

Մտածումս

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Ո՛չ, մտածումս անուշ է դեռ և տրտում… Չե՞ս զգար զայն՝ աչուըներէդ սահող վար, Ինչպէս մարող բոցի մը փայլն անհատնում, Ինչպէս թոշնած ծաղկի թերթեր հողմավար։ Հեռուներէ՜ն իմ մտածումս կ՚իջնայ վրադ, Զերթ տատրակ մը զանգակատան բարձունքէն՝ Կ՚իյնայ վրադ՝ վիրաւոր և յուսահատ Եվ սրտաբո՜յր դեռ մատուռին հին խունկէն։ Տեսա՛ր ատեն1 մը նայուածքիս մէջ պայծառ Սէր-ծաղիկին ծլարձակիլը բոսոր… Կարմըրեցար և ձեռքիս տակ ծռեցար…։ Օ՛հ, ձեռքիս տակ…։ Անջրպետ մը մեզ այսօր, Լուռ սէրերին ճակատագի՛րը դժնէ, Մեզ իրարմէ անվերադա՜րձ կը բաժնէ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Մտածումս» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14