Անցնել բովանդակությանը

Գգուանքները

(VI)

«Հրայրքի պահեր» ժողովածու

Գգուանքներուն ես գիտութիւնը ուսայ Քու քովդ, հոգի՛ս… նախ վախնալով, գաղտնաբար Թևս թևիդ վրայ դրած, և ապայ՝ Քու հասկըցող, քու թոյլատրող, անբարբառ Նայուածքիդ տակ համարձակիլ փորձելով…։ Շուրջը մէջքիդ և ազդրերուդ սահանքին Վրայ ձեռքերուս անկումներովը գինով, Անկումներովն երկար, անվե՜րջ, զայրագի՜ն…։ Մինչև այն պահն, ուր վախնալով գերագոյն Գգուանքի մը մերձեցումէն, անկարո՛ղ Դիմադրելու իր հեշտութեան նուաճող՝ Կը հրես թևս և սարսուռով մը իսկոյն Ոտքի կ՚ելլես, ձգելով զիս, որ այստեղ Հեծեմ մութին մէջ առանձին, սիրազեղ…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրայրքի պահեր
Տողերի թիվ 14