Անցնել բովանդակությանը

Հպարտութիւն

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Հպարտութի՛ւն, առաջին Եղար դուն ձևն հոգիիս, Եղիր իր դիրքն ալ վերջին Եվ կարծրացո՛ւր, պրկէ՛ զիս… Կրծումին մէջ օրերուն Տարրերուն դէմ չարակամ, Մնալ ամբողջ և կանգուն Քեզմով միայն դեռ կրնամ… Մինակ՝ ծառի մը նման, Մինակ՝ շէնքի մը պէս նեղ, Երբ հասնի ժամըս անցման Յանկարծական ու ահեղ, Խոնարհումով մը կ՚ուզեմ Համբուրել հողը վսեմ…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14