Անցնել բովանդակությանը

«Հոգիս»

«Սեր» ժողովածու

Կ՚երթաս ճամփէ մը, որուն վերջը ծանօթ է քեզի, Հասակիդ չափ ու լայնքիդ փոս մը, որուն կը լընուն Իսկոյն բացուածքն ու զքեզ առանց օդի և լոյսի Կը ձըգեն հոն առանձին, կեր և ընկեր որդերուն։ Միայն ոսկոր կը մնաս… մինչև որ օր մ՚ալ անոնք Տարանջատուին իրարմէ ու դառնան հող համրապէս… Ինչ որ քու դէմքդ էր այստեղ — ճակատ ու այտ, աչք ու հոնք — Արդէն վաղուց է լափուած ու սրբըուա՜ծ աշխարհէս… Սակայն կ՚ապրի՜, կը խորհիս, հոգի՛դ, որ սիրտ և ուղեղ, Միայն ուղեղ է թերևս, զոր կ՚ըմբռնես ուղեղով Եվ զայն հազի՜ւ երազել կրնաս իբրև քիչ մը հով։ Հոգի՛դ, հոգւոյն Աստուծոյ գացած մօտիկ վերն, այնտե՜ղ… Բայց ո՞ւր է վերն… և «հոգիս» կ՚ըսես միայն դուն հիմայ Ուրիշ մարմնոյ, որ պիտի քու մարմնոյդ պէս չքանայ…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14