Անցնել բովանդակությանը

Գիշեր

«Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածու

Գիշերէն ինծի դէմ մագիլներ կ՚երկարին Եվ հոգիս հոգւոյս դէմ կը զինուի՝ խելագար. Երկինքի լոյսերն ալ մի առ մի կը մարին. Գիրքիս մէջ, զերթ ծովուն, կը նետուի՜մ գլխիվայր… Ո՞վ, ի՞նչ բան զիս ըրաւ կեանքին դէմ զինաթափ, Վիրաւոր ամէն մէկ նայուածքէ ու շեշտէ, Վիհին մէջ տենչերուս երթալով առ խարխափ, Մինչ մտքիս մէջ արդէն կը ձիւնէ՜, կը ցրտէ՜… Գիրքիս մէջ, զերթ ծովուն, խեղդըուի՜լ կը ցանկամ, Ա՛հ, չզգա՜լ, չխորհի՛լ, չտեսնե՜լ վերջապէս… Յուսափայլ ո՛վ անցեալ, չյիշե՜լ քեզ անգամ… Կործանման աղմուկներ կը լսեմ հոգիէս… Կը խեղդէ զիս փոշին… Աւերա՜կ, աւերա՜կ… Ո՜վ աչքեր, բարձիս վրայ մնացէ՜ք վաղը փակ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Գիշեր» սոնետ բանաստեղծությունը («Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածուից) գիշերվա և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Կէս գիշերէն մինչեւ արշալոյս
Տողերի թիվ 14