Անցնել բովանդակությանը

Գինովութիւն

(VIII)

«Հրայրքի պահեր» ժողովածու

Ո՛վ դուն, այս գիշեր գինովնանք մէկտեղ… Իմ երկչոտութիւնս, քո դիմադրութիւնդ Գինւոյ բաժակին մէջ յակընթագեղ Թող լուծուին և թող սիրոյ տան ծնունդ…։ Գինովնա՛նք…։ Ո՛վ դուն, որ զիս չես սիրեր. Կիսախուփ աչքով թոյլ կուտաս ահա, Որ վրադ շրջին ձեռքերս հեշտասէր, Որ բերանս միշտ բերնիդ վրայ իյնայ… Կը խնդա՛ս թրթռուն, հնչուն ծիծաղով, Գլուխըդ ուսիդ վրայ թաւալուած, Մերթ սաստելով զիս և մերթ անկասկած Ձգելով վրաս մարմինդ գինով… Մինչ այդ ծանրութեան տակ ես կը սթափիմ, Ու կը խենթենամ նորէն, ո՛վ սէրդ իմ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Գինովութիւն» սոնետ բանաստեղծությունը («Հրայրքի պահեր» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրայրքի պահեր
Տողերի թիվ 14