Անցնել բովանդակությանը

Գեղոն սոսեաց անտառին

«Հայերգութիւն ա շրջան 1901-1908» ժողովածու

Հայոց երկրին մէջ մի՜շտ կ՚ապրին Մեծ սոսիներն արմենաւանդ1… Եվ լռութեանն ու ստուերին Մէջտեղ անոնց՝ անարգաւանդ Օրէ մը ետք քերթողն, երբ խանդ Ու ներշնչում խնդրել կուգայ, Խռովայոյզ ճիւղերն աստ-անդ Կը փսփսան. «Դո՞ւն ես, արքա՛յ…»։ Կ՚անցնին անվերջ օրն ու տարին Հալածական…։ Դաշտ, դարաւանդ Եվ լեռներուն ալ կատարին Ձիւնը փայլուն զերթ ադամանդ Կը կրեն հետքն անոնց հիւանդ, Ծանր քայլին…։ Մինչ հոս՝ հսկայ Ծառերն, յոյսով միշտ անվկանդ2՝ Կը փսփսան. «Դո՞ւն ես, արքա՜յ…»։ Սև աղէտի մը նախօրէին Անտառն յուզուած է մանաւանդ Եվ տխրութեամբ սոսիք կ՚օրրին… Օ՜հ, թշնամոյն ստուերը ժանտ Տունե՜րն, գիւղե՜րը քարուքանդ… — Բայց մինչ թաւուտը կը սգայ, Ահա՛ ձայներ անհնազանդ Կը փսփսան. «Դո՞ւն ես, արքա՜յ…»։ Ձ ո ն Իշխա՛ն, անյայտ դեռ քու անուանդ Հայորդինե՛րը ապագայ Ուխտած պաշտում մը մոլեռանդ՝ Կ՚աղաղակեն. «Դո՛ւն ես, արքայ…»։

Ծանոթագրություններ

  1. 1 Արմենաւանդ — հայաւանդ
  2. 2 Անվկանդ — անպարտելի

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հայերգութիւն ա շրջան 1901-1908
Տողերի թիվ 29