Անցնել բովանդակությանը

Գեղոն վանայ տառեխին Եւ կախեթի Գինիին

«Հայերգութիւն ա շրջան 1901-1908» ժողովածու

Դրախտը անշուշտ, հաստատուած էր հոդ1, Բարեբե՜ր երկիր, դժբա՜խտ հայրենիք… Հունձքդ ատոք2 էր, մարգդ՝ քաղցրահոտ Եվ վրադ ապրող մարդոց երջանիկ՝ Ամէն օր տօն էծ, ամէն օր հարսնիք… Արիւնը հողին և բերքը ծովին Ճաշակելով հար՝ կ՚օրհնէին նախնիք Վանայ տառեխն ու Կախէթի գինին… Չկոռկխռտուած չմնաց արոտ, — Ամէն անկիւնէ գազանը ժանիք Ցուցուց և քանդեց, — և ամէն ջրոտ Դաշտերը չորցան. ամէն մէկ տանիք Սուգի քող կապեց. մանկունք, պատանիք Երգելը մոռցան, և իրենց նանին Ա՛լ մոռցաւ բերել մառանէն աննիգ3՝ Վանայ տառեխն ու Կախէթի գինին… Ո՜վ երջանկութեան աննուաճ կարօտ… Լոյս մը կը ծագի ճամբուն վրայ մենիկ… Ահա կը դառնայ հօտը հովուին մօտ Եվ ահա այգին՝ մանկամարդ կնիկ, Կը զգայ իր ծիծերն յոյզով նորէն լիք… Եվ սեղաններուն վրայ կ՚երևին՝ Մինչդեռ օրհնութեամբ, քաջե՛ր, կը յիշուիք, Վանայ տառեխն ու Կախէթի գինին։ Ձ Ո Ն Շարա՛յ, գեր իշխան Շիրակայ, հերի՛ք, Որքան ամբարներդ պարապ հեծեցին, Ողջունէ՛ դարձեալ, երկնային բարիք՝ Վանայ տառեխն ու Կախէթի գինին…

Ծանոթագրություններ

  1. 1 Հոդ — այդտեղ
  2. 2 Ատոք — լի, տռուզ, հատիկաւոր
  3. 3 Աննիգ — անփակ, փականք չունեցող

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հայերգութիւն ա շրջան 1901-1908
Տողերի թիվ 29