Անցնել բովանդակությանը

Գաղտնիք

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Անբարեկամ ամբոխին մէջ հանդիպում մը այսօր, Տղմաթաթաւ պարտէզին մէջ վարդենի մը կարծես… Ո՜վ խեղդըուող աչքերուս դէմ նետած լաստը հզօր, Ո՜վ աղաղակը յոյսի բարձրացող ողբ ու կոծէս։ Բայց երևոյթը կ՚անցնի. կրնար թերևս տևել. Արշալոյսին ծոցէն զով՝ տուընջեան1 հուրը անբաւ2 Կրնար թերևս ժայթքիլ… մինչ սիրտս հիմա առաւել Գուցէ գիտուն կամ տկար՝ ստուերին գրոհ չտուաւ… Երջանկութի՞ւնն էր արդեօք, Աստուա՛ծ, անցնող գաղտնաբար, Ճակատագրին, որուն ես մտիկ չըրի, կո՞չն էր խուլ. Կամ դրախտի ծաղի՞կ մ՚էր՝ բողբոջած հոս ինձ համար… Եվ յաւիտեան անթափանց պէտք է գաղտնիքը թողուլ, Եվ ապարդիւն յաւիտեան՝ պէտք է գիտնալ ուզել միշտ, Կարօտէն ու պատրանքէն կրել միշտ նոյն վէրքն ու վիշտ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Տուընջեան — ցերեկային
  2. 2 Ամբաւ (անբաւ) — անչափ, անհատնում

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14