Անցնել բովանդակությանը

Դուն մերինն ես

«Արարատեան դաշտին մեջ» ժողովածու

(Հայաստանին) Եվ արդ նորէն ես Քեզի՝ իբր առտըուան մէջ կեանքիս, Կը մտածեմ ուժգնութեամբ և ուժովցած կը զգամ զիս… Դուն մերի՜նն ես… Կը բաւէ այսքանը լոկ, միայն Դո՛ւն, Դուն մերի՛նն ես… և ահա անջրպետէն դարերուն Կը զգամ դառնալը ինծի և միանալը Քեզմով Իմ պապերուս հոգիին, որ համակ ուժ ու կորով, Եվ փափկութիւն ու լոյս էր, շինուած Քեզմէ, քու հողէդ, Քու ջինջ օդէդ ու ջուրէդ, հոգի՛ն, որմէ շիթ մը գէթ Երակներուս մէջ կ՚ապրէր, գաղտնածածուկ կ՚ապրէ՜ր դեռ Եվ զքեզ գալ գրկելու զիս արժանի դեռ կ՚ընէր… Դուն մերի՜նն ես… Թէև քեզ մենէ1 խլած ըլլային, Քեզ կոխկռտած ու քամած և ա՛լ կմախք ցաւագին՝ Քու մերկ լեռներդ ու դաշտերդ ըլլային լոկ մեզ թողած… Բայց Դուն մերի՛նն ես, կ՚ըսեմ ու կը կրկնեմ երկիւղած, Եվ զերթ տըղայ մը յիշող իր նշանածն հեռաւոր՝ Հրճուանք մ՚ու դող մը յանկարծ կը լեցընեն սիրտս այսօր…։

Ծանոթագրություններ

  1. 1 Մենէ — մեզանից

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Արարատեան դաշտին մեջ
Տողերի թիվ 17