Անցնել բովանդակությանը

Չէի կարծեր քեզ սիրել

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Չէի կարծեր քեզ սիրել…։ Յորմէյետէ1 բայց հեռու Ենք իրարմէ օրերով, ես շարունակ կը տեսնեմ Գողտր պատկերը դէմքիդ արևազուրկ աչքիս դէմ, Կը յիշեմ մեն մի շարժումդ և մեն մի շեշտդ ալ աղու2…։ Գեղեցկութիւնդ վերջէն ծնաւ մտքիս մէջ կարծես, Ինչպէս հողին մէջ թաղուած հունտէն բոյսը կը ծըլի, Ծնաւ, մեծցաւ, ու հիմայ պարտէզ մըն է սխրալի՝ Մտածումէս բարձրացած, շատրուանուած աչքերէս, Իր ծառերով հովանուտ և ջուրերով յորդազեղ, Որոնց մէջտեղ կը շրջիմ ու կը շնչեմ արբեցած, Մերթ քաղելով յուշիկներ՝ ծաղկանց նման երփնագեղ, Եվ մերթ ալ հոն մնալով շուարած ու մտահած, Հարցնելով՝ այս դրախտն ո՞ր աստուածինն է արդեօք, Ես ո՞ւր և ե՞րբ տեսայ զայն, և կա՞յ աստուածն այդ իրոք…։

Ծանոթագրություններ

  1. 1 Յորմէյետէ — որից յետոյ, դրանից յետոյ
  2. 2 Աղու — դուրեկան, դուրալի, անուշ

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Չէի կարծեր քեզ սիրել» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) սիրո և գեղեցկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14