Անցնել բովանդակությանը

Անունդ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Ինչո՞ւ անունըդ այստեղ չկարենամ գրել ես Եվ աշխարհի չյայտնեմ, թէ քեզ ինչպէ՜ս սիրեցի… Երկու վանկե՛րը անոր կը զրուցեմ գաղտնապէս, Եվ այն ամբողջը կը թուի սիրոյ մատեան մը ինծի… Ինչո՞ւ անունըդ այստեղ չկարենամ գրել ես…։ Հիմա հեռո՛ւ իրարմէ՝ միայն անունըդ ունիմ Բերնիս վրայ, համբոյրի մը պէս աննիւթ և անուշ… Գիշեր ատեն1, սենեկիս մենութեան մէջ մտերիմ Ես զայն կ՚ըսեմ և ահա քեզ կը տեսնեմ քաղցրայուշ… Հիմա հեռո՛ւ իրարմէ՝ միայն անունըդ ունիմ…։ Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րս յօրինեցին զայն կարծես… Սիրտըս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զա՛յն կը հեգէ՝ Թէպէտ վաղո՜ւց մտքիս մէջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես… Քեզ չճանչցած ունէի՞ր դուն այդ անո՛ւնը մի թէ… Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րը յօրինեցին զայն կարծես…։ Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն յանձնել աշխարհի. Երկու վանկովն իր կ՚ուզեմ խնկել իմ կեա՛նքս միայն, Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝ Անունդ ի շուրթ դեռ կ՚ուզեմ ողջունել ա՛յգը մահուան. Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն յանձնել աշխարհի…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 20