Անցնել բովանդակությանը

Հոտոտելիք

«Հինգ զգայարանքները» ժողովածու

Եվ դուք, ռնգո՛ւնք1, որ ինձի ամէնէն նուրբ ու հզօր Գինովութիւնը տուիք, որ բուրումները հողին՝ Անտառներուն, մարգերուն դանդաղ հոգին թևաւոր՝ Փոխադրեցիք հոգւոյս մէջ, ինչպէս խորին ու մթին Տաճարներուն ալ հոգին՝ խունկին վրայ բարձրացող, Որ ինձ շնչել և զգալ, երակներուս մէջ առնել, Պահել տուիք սիրելոյս էութեան մասը դողդող, Որ սուրացիք առջևէս՝ բարակնե՛ր2 քաղցր ու ընտել, Եվ ինձ բերիք հեռաւոր կեանքի ձորին մէջ ի պահ Թեթևօրէն վազվզող որսերն անթիւ ու անտես… Դուք, ո՛վ ռնգունք, յանգչեցէ՛ք, ա՛լ յանգչեցէ՛ք խորապէս… Մէկ պահիկէն միասին ահա՛ կ՚անցնինք մենք ի մահ, Կ՚օրհնե՜մ զձեզ. ինձ կուտաք նախավայելքն ալ մահուան՝ Փտութեան մեղկ բոյրերով, որ մարմինէս ինձ կուգան…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ռնգունք — քթածակեր, ռունգներ
  2. 2 Բարակ — որսի շուն

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հինգ զգայարանքները
Տողերի թիվ 14