Անցնել բովանդակությանը

Բացակայութիւն

(Բ)

«Սեր» ժողովածու · «Բեթհովենի սոնատի վրայ»

Անապատին վրայ գիշեր…։ Կ՚ըլլայ գիշերն առաւօտ. Կրկներևոյթ մը շքեղ կը կախուի հոն՝ օդին մէջ։ Յետոյ յանկարծ կ՚անհետի… և իրիկունը մսկոտ1 Կ՚իջնէ նորէն, կը դողան նորէն աստղերը անշէջ։ Բայց անապատ, անապա՜տ… Երբեմըն բոյս մը չնչին Նայուածքիս դէմ կը նետուի. երբեմըն լոյս մը նիհար Ձեռքիս վրայ կը ցայտէ… Ու կը հառիմ երազին, Որ կը շողայ սրտիս մէջ ու կը մարի՜ համրաբար։ Հոր մըն է օրն, ուրկէ դուրս՝ հին յիշատակը առջիս Եղերափայլ կը կանգնի իր թևերով խաչաձև Ու զիս տակա՜ւ2 կը թաղէ իր ծանրութեանը ներքև։ Ան կը ճնշէ, կը շոյէ ու կ՚օրօրէ իմ հոգիս… Բայց անապատը նորէն զիս կը տեսնէ իր վրայ՝ Իբրև ըստուեր, որ անվերջ կը կարճընայ, կ՚երկըննայ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Մսկոտ — մրսկան
  2. 2 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14