Անցնել բովանդակությանը

Այս երազը

«Սեր» ժողովածու

Պիտի քալե՜մ յաւիտեան այս երազին յետևէն, Ո՛ւր որ ըլլամ, ո՛ր աստղին կամ ո՛ր ամպին ալ ներքև, Սիրտըս ուրախ, թէ տըխուր, քայլերըս ծանր կամ թեթև, Շուրջըս ամպրոպը գոռայ, թէ զեփիւռները թևէն…։ Այս երազին յետևէն պիտի քալե՜մ յաւիտեան, Հիմա, աւա՜ղ, գիտնալով, թէ զայն պիտի չբռնեմ՝ Բայց տենչալով այդ տեսիլքն իմ անցեալիս քաղցրադէմ Հետըս յաւէտ ունենալ, անով երթալ գերեզման…։ Անով՝ անցեալն ինձի հետ, իմ առջևէս կ՚ընթանայ Ու կըլլայ միշտ ապագայ ու զայն կ՚ընէ ցանկալի. Անոր սառին վրայ իբրև շող մ՚արևի կը փայլի…։ Այդ երազին յետևէն այս րոպէին ալ ահա՛ Կը հևայ սիրտըս ա՛յնքան՝ որ զայն գրկա՜ծ եմ կարծես, Որ կը խորհիմ, թէ արդէն ես սիրուա՜ծ եմ իմ սէրէս…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Այս երազը» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) երազի և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14