Անցնել բովանդակությանը

Աստուածային բնութիւն

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Աստուածային բնութիւն՝ կ՚ըսեն թէ սէրը ունի. Սիրահարները գոնէ այդպէս կ՚ըսեն, տէրտէրն ալ՝ Երբ իր աջին ու խաչին ներքև այդ բոցը գաղտնի Կուգայ թեքիլ, կամ կուգան երբ զայն իրմէ ստանալ…։ Աստուածային բնութի՞ւն. — թողէք խնդալ կուշտ ու կուռ… Եթէ խաբկանք ու ցնորք է լոկ Աստուած՝ օ՜հ, այո. Եթէ այնչափ տևական, այնչափ լուրջ է և ամուր Իր յաւիտեանն ալ՝ որչափ յաւիտեանները սիրոյ. Եթէ երկինք նայելով ճահիճին մէջ քիչ առ քիչ Մինչև կոկորդ մխրճումն է սրբութիւնն ալ անոր, Եթէ Աստուած այնքան չար, այնքան վայրագ, վատ է, որ Պահ մը առաջ գգուածին համար ունի լոկ քրքիջ. Եթէ անոր ալ անցած տեղն է աւեր ու արիւն… Այո՛, այո՛, սէրն ունի աստուածային բնութիւն…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14