Անցնել բովանդակությանը

Աշտարակը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Պաշտպանելու համար հոգիս, ա՛լ երբեք Թոյլ չտալու համար կեանքին ալեաց տակ Ամէն օր քիչ մը կորսըուիլ, — բարձր ու սէգ Ես աշտարակ մը կառուցի անյատակ Ծովուն վերև ու երկնքին տակ դաժան…։ Հոն միայնակ հիմայ հոգիս կը բնակի, Միտքս պահակ՝ իր դիտակէն անբաժան, Եվ աշխարհի դէմ դուռս գոց կրկնակի։ Հովն ու ալիք թող զայն ծեծեն անխնայ. Ո՛չ մէկ ճամբորդ ալ կը սպասեմ ես ծովէն, Եվ ոչ ոքի ալ արդէն հոն տեղ չկայ…։ Իսկ պատահի, որ փոթորկաց մէջ զարնեն Ջուրերն անոր և նետեն բան մը անտես, Գիտեմ, թէ ան խլեակ մըն է անցեալէս…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14