Անցնել բովանդակությանը

Գանձատունը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Գիտեմ հեռուն ես գանձատուն մը, որուն Ոչ ոք անցաւ ա նկոխ ճամբէն և ոչ ոք Ունի անոր բանալին փակ դուռներուն. Միայն պահնորդ մը խոնջ արդէն և տարւոք Հոն կը սպասէ, որի՞, ինչի՞… չի՛ գիտէր. Ահեղափայլ թերևս օրուան այն շքեղ Ուր նժոյգովն իր քառատրոփ, իբրև տէր Դիպուած-Արքան պիտի գրոհ տայ այնտեղ… Եվ կամ թերևս, վարանքով գայ ու կանգնի Պիտի իր մօտ հեզ մանկուհի մ՚որ գիտէ Դուռներ բացող մոգական բառը գաղտնի… Բայց, կը խորհիմ, իմ ապագաս մի գուցէ Ըլլայ պարապ գանձատուն մը, ո՛վ Աստուա՛ծ, Եվ հոն իզուր յոյսըս ըլլայ սպասուած…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Գանձատունը» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) հույսի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14