Անցնել բովանդակությանը

Ապագան

«Սեր» ժողովածու

Ապագա՛ն ահա կը ժպտի՜ նորէն՝ Ծեծ կերած, լացող տղու մը նման, Որ կը նշմարէ փողոցին խորէն Կապիկ մ՚ու իր տէրն՝ որ կը մօտենան։ Կը ժպտի՜ ինծի Ապագան՝ որ սև Քող մը երեսին՝ այրի մըն էր լուռ. Կը ժպտի՜, և իմ նայուածքիս առջև Կը բացուին, կարծես, դուռներ ոսկեհուռ։ Ապագա՛ն՝ թէև չըլլայ անսահման Ինչպէս ատենով — անսահմա՜ն յոյսեր, Սէրեր, հրճուանքներ՝ երբ անմահութեան Արևին ներքև ինծի կ՚երևէր — Սակայն կը ժպտի՜ ու կը խօսի ալ, Տես, հոգի՛ս, դէմքովն ու ձայնովն անցեալ…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ապագան» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) ժամանակի և հույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14