Անցնել բովանդակությանը

«Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ՝…»

1909

Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ՝ Ամայի դաշտում մի գերեզման կա. — Ո՞վ է հող դառնում այդ լուռ քարի տակ, Ո՞վ է լաց եղել այդ քարի վրա; Համըր քայլերով դարեր են անցնում, Արտույտն երգում է իր գովքը գարնան, Շուրջը ոսկեղեն արտերն են ծփում, — Ո՞վ է երազել և սիրել նրան…

1909

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ՝…» բանաստեղծությունը (1909) մահվան և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8