Անցնել բովանդակությանը

Անյուսութիւն

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Զերթ նաւաստին դիտանոցէն, որ կը պոռայ Բազմաղաղակ ամայութեան վերև ծովին Եվ քաոսին բերնին վրայ, Հոգիս այնպէս երկնքի կամքն ամբողջովին Կ՚ազդարարէ՝ պահակ արթուն և զգայուն, Մտքիս, որ պէտն է այդ նաւուն… Ծովը կ՚ոռնայ և կը սահի նաւը յաճախ Անդունդն ի վար ու կ՚ելլէ վեր ալեաց ի գլուխ… Յոյսը բազէ մըն է անվախ, Թռած նաւէն, որ կը ճեղքէ ամպերը թուխ, Մինչև որ գայ զինքը զարնել հուր օձ մ՚երկար Եվ դարձդարձիկ նետուի ան վար… Տէ՜ր, ծերունի պահակն յոգնած է ալ հիմայ Իր անօգուտ, անլուր կոչերը ուղղելէն… Վարն ամէն ոք կը քնանայ Եվ խիստ է ծովն աւելի, քան ամէն ատեն1… Հոգիս յոգնած, Տէ՜ր, կը խնդրէ հիմա քենէ2, Որ մէկ շանթդ ալ զի՛նքը զարնէ…

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով
  2. 2 Քենէ — քեզնից
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 18