Անցնել բովանդակությանը

Մեկնողի մը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Եղայ քայլ առ քայլ մեկնումիդ վկայ, Տղաս, մանկութեան չքնաղ պարտէզէն. Առևանգումիդ համր, ամէնօրեայ, Զքեզ անձնատուր տեսայ խեղճ, անզէն…։ Ինկան՝ թարշամած՝ վարդերն այտերուդ, Եվ աչքիս արևն օր մ՚անհետացաւ Հոգիէդ ելլող ամպերուն տակ մութ, Եվ անմեղութիւնդ ալ թռաւ տակաւ1: Հիմայ պարտէզին դռան մէջն ես դուն, Վաղը՝ դուրսն արդէն, և ես միայն կամ, Որ հոն կը տեսնեմ քեզ անհոգ, ժպտուն… Զի դուն չես գիտեր, իմ փոքր բարեկա՛մ, Զի մեկնողը ուշ, շատ ետքը միայն Կը յիշէ պարտէզն ու կ՚ափսոսայ զայն…։

Ծանոթագրություններ

  1. 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Մեկնողի մը» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) մանկության և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14