«Մէջլումի պէս կորաւ եարըս…»
Մէջլումի պէս կորաւ եարըս,
Մեջլումի պես կորավ յարս,
Լէ՛յլի ջան, ման իմ գալի
Լե՛յլի ջան, որոնում եմ
եա՛նա-եանա.
տոչորվելով։
Էրվեցաւ խունի ջիգարըս,
Վառվեց արնակոլոլ սիրտս,
Արնի պէս աչքս է լալի.
Արյան պես աչքս է լալիս.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։
տոչորվե~լով, տոչորվե~լով։
Բըլբուլի նըման լացիլ իմ,
Բլբուլի նման լացել եմ,
Աչքիրըս արնով թացիլ իմ,
Աչքերս արնով թացել եմ,
Էշխէմէդ հիւանդացիլ իմ.
Սիրուցդ հիվանդացել եմ.
Պառկած իմ դըժար հալի.
Պառկած եմ դժվար հալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։
տոչորվե~լով, տոչորվե~լով։
Էշխէմէդ դառիլ իմ յիզիդ,
Սիրուցդ դարձել եմ եզիդ1,
Հալվեցայ, մաշվեցայ քիզիդ,
Հալվեցի, մաշվեցի քեզ հետ,
Ռա՛հմ արա, մէ խօ՛սէ միզիդ.
Գո~ւթ արա, զրո՛ւցիր մեզ հետ,
Բէմո՛ւրվաթ, ձէն իմ տալի.
Անա՛ստված, ձայն եմ տալիս՝
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։
տոչորվե~լով, տոչորվե~լով։
Էրվում իմ, կանչում իմ ա~ման.
Վառվում եմ, կանչում եմ ա~ման.
Ծուցըդ՝ բաղ, ունքիրըդ՝ քաման,
Ծոցըդ՝ այգի, ունքդ՝ կամար,
Աշխարհիս մէջըն քիզ նըման
Աշխարհումս ես քեզ նման
Չիմ տեսած, ման իմ գալի
Չե՛մ տեսել, ման եմ գալիս՝
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։
տոչորվե~լով, տոչորվե~լով։
Մանո՛ւշակ բաց արած հովին,
Մանո՛ւշակ, բաց արած հովին,
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հուտովին
Կարմիր վա՛րդ, ծա՛ղիկ հոտովին2,
Շատ մի՛ լաց'նի Սայաթ-Նովին,
Մի՛ լացացնի Սայաթ-Նովին,
Ա՛չքի լուս, կըսկըծալի.
Ա՛չքի լույս, կսկծալի.
եա՛նա-եանա, եա՛նա-եանա։
տոչորվե~լով, տոչորվե~լով։
Ծանոթագրություններ
- 1 Եզիդ — Տես՝«Դուն էն հուրին ես…» խաղի ծանոթագրությունը
- 2 հոտովին — Հոտավետ բառն է՝ սազեցրած հանգի համար, որոշեցինք թողնել բնագրի պես (Ի.Ս.)