Անցնել բովանդակությանը

«Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Ֆահրադն մեռած, Շիրինն ասաց՝ ջադուց վառված եմ,
Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում՝ չարէն էրված իմ.
Նեղվել է վարդն, մոտ չի թողնում՝ չարից վառված եմ,
Բըլբուլըն ասաց՝ վարդիս խաթրի խարէն էրված իմ.
Բլբուլն ասաց՝ հանուն վարդիս փշից վառված եմ,
Տասնումէկ ամիս մունջ իմ կացի՝ տարէն էրված իմ։
Տասնմեկ ամիս լուռ եմ մնացել՝ տարուց վառված եմ։
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Աստված կսիրես. զար մի՛ հագիր, զարից վառված եմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ։
Չըկայ փաչայի խազինումըն մալ քիզի լայիղ.
Արքայական գանձարանում չկա գանձ քեզի վայել,
Հալա չին գուրձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Դեռ չեն գործել Քիրմանի մեջ շալ, քեզի վայել,
Օսկէ մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Ոսկե մատիդ դրել ես լալ, քեզի վայել,
Հագիլ իս ատլաս՝ ռանգն է գուլգազ-ալ քիզի լայիղ։
Հագել ես ատլաս, գույնը՝ բոսոր-ալ քեզի վայել։
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Ատված կսիրես, զար մի՛ հագի, զարից վառված եմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ։
Խօսքիրըդ՝ քաղցըր, լիզուդ՝ շաքար՝ շարթի միջումըն.
Խոսքերդ՝ քաղցր, լեզուդ՝ շաքար՝ դրած մեղրի մեջ,
Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միջումըն.
Գարունքվա ծա՛ղիկ, բաց ես եղել մարտ ամսվա մեջ,
Մազիրըդ ռեհան՝ փաթըթած է վարդի միջումըն.
Մազերդ ռեհան՝ փաթաթված են վարդի թփի մեջ,
Կանանչ տերիվէն նամ չըկաթի զարդի միջումըն։
Կանաչ տերևից շաղ չկաթի իր վարսանդի մեջ։
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Աստված կսիրես, զար մի՛ հագի, զարից վառված եմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ։
Սայաթ-Նովէն իմ, էնդո՛ւր գուլամ դարդիրըս արբաբ.
Սայաթ-Նովեն եմ, ո՛ւստի լաց կըլնեմ՝ վշտերս դարս-դարս,
Մազիրըդ ռեհան, կլապիտօն է, հուսիրըդ՝ շարբաբ.
Մազերդ ռեհան շողշողուն թելով, հյուսերդ՝ մետաքս,
Բարակ ղամաթիդ խիստ սազ գուքայ դիբա ու զարբաբ։
Բարակ կազմվածքիդ խիստ սազ է գալիս դիպակ ու կերպաս
……………………………………………………………………………..
/Քո խենթ աշուղին է՛դ նազ ու խաղով արիր մասնեմաս/1
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Աստված կսիրես, զար մի՛ հագիր, զարից վառված եմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ։

ահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.

Ծանոթագրություններ

  1. 1 մասնեմաս/ — Տողը բնագրում չկա։ Լրացրեցինք մի ինքնահնար տողով (Ի.Ս.)։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24