Անցնել բովանդակությանը

«Չիս ասում, թէ լաց իս էլի…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Չիս ասում, թէ լաց իս էլի.
Չես ասում, թե լաց ես եղել,
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան.
Բարով տեսա, ի՛մ սիրեկան,
Վարդի նըման բաց իս էլի
Վարդի նման բաց ես եղել,
խարիրով,
Փշերով,
խարիրով.
Փշերով,
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան։
Ա՛րի, մէ դարդըս իմա՛ցի,
Ա՛րի մի դարդս իմա՛ցի,
էշխէմէդ հա՛ման իմ լացի.
Սիրուցդ շա՛տ դառն եմ լացել,
Օրըս էսպէս անց է կացի
Օրս էսպես անց է կացել,
դարիրով,
Վշտերով,
դարիրով.
Վշտերով,
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։
Բարո՛վ տեսա, ի՛մ սիրեկան։
Յիփ կու հագնիս ալ ու ատլաս,
Երբ հագնում ես ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս.
Տեսնողին կշինես մաս-մաս,
Դօշիդ պիտի լալ ու ալմաս
Կրծքիդ պետք է լալ ու ալմաս,
շարիրով,
Շարերով,
շարիրով.
Շարերով,
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։
Բարո՛վ տեսա, ի՛մ սիրեկան։
Յիս քիզ գովիմ խաղի մէջըն.
Ես քեզ գովեմ երգի մեջը,
Շամամնիրըդ թաղի մէջըն.
Շամամներդ թփի մեջը,
Ման իս գալի բաղի մէջըն
Ման ես գալիս այգու մեջը
եարիրով,
Յարերով1
եարիրով.
Յարերով,
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։
Բարո՛վ տեսա, ի՛մ սիրեկան։
Սայաթ-Նովէն վու՞նց դընջանայ.
Սայաթ-Նովեն ոնց դինջանա2,
Աչքիրըդ օսկէ փընջան ա.
Աչքերդ ոսկի փնջան3 ա,
Դուշմընի լիզուն մընջանայ
Թշնամու լեզուն մնջանա,
չարիրով,
Չարերով,
չարիրով.
Չարերով,
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։
Բարո՛վ տեսա, ի՛մ սիրեկան։

Ծանոթագրություններ

  1. 1 յարերով — այստեղ՝ ընկերներով
  2. 2 դինջանա — հանգստանա
  3. 3 փնջան — գավաթ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30