Անցնել բովանդակությանը

«Ամէն սազի մէջըն գոված՝ դուն թամամ տասն իս, քամա՛նչա…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Ամէն սազի մէջըն գոված՝ դուն թամամ տասն իս, քամա՛նչա,
Ամեն սազի մեջն գոված՝ դու ամբողջ տասն ես, քամա՛նչա,
Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի՝ դուն նըրա պասն իս, քամա՛նչա,
Ժլատը քեզ չի հասկանա՝ դու նրա պասն ես, քամա՛նչա,1
Ղա՛ստ արա՝ է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,
Էլ ավելի լավ օրերի ջանա՛, որ հասնես, քամա՛նչա,
Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի՝ աշուղի բաս2ն իս, քամա՛նչա։
Քեզ ինձնից ո՞վ կարա խլի, աշուղի բասն2 ես, քամա՛նչա։
Անգաճըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ՝ ջավահիր քարած,
Ականջդ արծաթյա պիտի, գլուխդ՝ շողակն քարած,
Կութըդ շիրմայէմէն պիտի, փուրըդ՝ սադափով նաղշ արած,
Կոթդ փղոսկրյա պիտի, փորդ՝ սադաֆով նախշ արած,
Սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ՝ փանջարա արած,
Լարըդ ոսկուց քաշած պիտի, երկաթդ՝ նախշազարդ արած,
Օչով ղիմէթըդ չի գիդի՝ լալ ու ալմասն իս, քամա՛նչա։
Ոչ ոք արժեքդ չգիտի՝ լալ ու ալմաս ես, քամա՛նչա։
Ճիպուտըդ վարաղնած պիտի՝ թահր ունենայ հազար ռանգով.
Աղեղդ ոսկեզօծ պիտի՝ կերպ ունենա բյուր երանգով.
Ձարըդ ռաշ3ի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր հանգով.
Թելդ ռաշի3 պոչից պիտի, որ դու խոսես քաղցր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգ4ով.
Շատին արթուն կլուսացնես, շատին կքնեցնես բանգով4.
Անուշահամ գինով լիքըն՝ դուն օսկէ թասն իս, քամա՛նչա։
Անուշահամ գինով լիքը՝ դու ոսկե թաս ես, քամա՛նչա։
Ածողիդ է՛րկու կու շինիս, առաջ չայի, ղափա գ'ուզիս.
Նվագողիդ կշիռ կտաս, սկզբում թեյ ու սուրճ ես ուզում,
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի ռափա գ'ուզիս.
Մեծարվում ես սրահներում, հանգիստ ու խոնջանք ես ուզում.
Յիփ վիր գուքաս մէջլիսումըն՝ քաղցըր զօղ ու սափա գ'ուզիս,
Երբ հայտնվում ես հանդեսում, քաղցր խրախճանք ես ուզում,
Բոլորքըդ գօզալնիր շարած՝ մէջլիսի կէսն իս, քամա՛նչա։
Բոլորքդ գոզալներ շարած՝ խնջույքի կեսն ես, քամա՛նչա։
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,
Շատ տխուր սիրտ կխնդացնես, կկտրես հիվանդի դողը,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ'օնիս՝ բաց կու'լի հիդըդ խաղողըն.
Երբ որ քաղցր ձայնդ է հնչում, ցնծում է քո նվագողը.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «Ա՛պրի քու ածողըն»։
Մարդկանց այս խնդրանքը արա՝ ասեն. «ա՛պրի կատարողը».
Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա։
Քանի ողջ է Սայաթ-Նովեն, շատ բան կտեսնես, քամա՛նչա։

մէն սազի մէջըն գոված՝ դուն թամամ տասն իս, քամա՛նչա,

Ծանոթագրություններ

  1. 1 քամա՛նչա, — Բնագրի երկրորդ տողում մեկ վանկ ավել է։
  2. 2 բաս — մրցավեճի գործիք
  3. 3 ռաշ — Հրեղեն ձի, երևի Ռոստոմ-Զալի ձիու անունն է։
  4. 4 բանգ — հաշիշ, թմրանյութ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20