«Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն…»
Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն.
Առանց քեզ ի՞նչ կանեմ զրույցն ու սազը,
Ձեռնէմէս վիր կ'օծիմ չանգիրըն մէմէկ.
Ձեռքիցս վեր կածեմ չանգերը1 մեկ-մեկ,
Չունքի ուշք ու միտքըս իրար շաղեցիր՝
Քանզի ուշք ու միտքս իրար շաղեցիր՝
Փահմէս կու հիռացնիմ հանգիրըն մէմէկ։
Մտքիցս կվանեմ հանգերը մեկ-մեկ։
Մէ դուգունըն էրկու դաղին ի՞նչ անէ,
Մի խարանը երկու խոցին ի՞նչ անի,
Մէ նօքարըն էրկու աղին ի՞նչ անէ,
Մի նոքարը երկու տիրոջն ի՞նչ անի,
Մէ բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անէ,
Մի այգեպանն երկու բաղին ի՞նչ անի,
Փէյվանդ գ'ուզէ թազա տընգիրըն մէմէկ։
Պատվաստ կուզեն նորատունկերը մեկ-մեկ։
Ղուրթ ին ասի փիր-ուստաքար-դադիրըն.
Ճիշտ են ասել հին իմաստուն ծերերը.
«Բաղ շինեցի, վարդըն քաղից վադիրըն».
«Բաղ շինեցի, վարդը տարան վատերը».
Ջափէն յիս քաշեցի, սափէն՝ եադիրըն.
Զրկանքը ես տարա, բերքը՝ օտարը,
Ռաղիփէն էկաւ միզ էս ռանգիրըն մէմէկ։
Խառնակչից եկան է՛ս հոգսերը մեկ-մեկ։
Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ աշխարհիս մալըն.
Առանց քեզ ի՞նչ կանեմ աշխարհի ինչքը,
Չիմ անի քալագըն, չիմ անի ղալըն.
Աղմուկ չեմ անի ես, կթողնեմ վեճը,
Կու հագնիմ մազէղէն, կու հագնիմ շալըն.
Կհագնեմ մազեղեն, կհագնեմ շալը.
Կ'էրթամ ու ման գուքամ վանքիրըն մէմէկ։
Կգնամ՝ ման կգամ վանքերը մեկ-մեկ։
Բըլքամ մէ մարդ ռաստ գայ, վուր ինձ խըրատէ,
Գուցե տեսնեմ մեկին, որ ինձ խրատե,
Գօ՛զալ, քու էշխէմէն սիրտըս ազատէ.
Գո՛զալ, քո սիրուցը սիրտս ազատե.
Կանց եօթըն իմաստնասիրացըն շատ է
Յոթ իմաստունների2 քաշածից շատ է
Էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մէմէկ։
Սայաթ-Նովու գլխից անցածը մեկ-մեկ։
ռանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն.
Ծանոթագրություններ
- 1 չանգեր — երաժշտական գործիքներ
- 2 Յոթ իմաստասերներ — ըստ Ն. Աղբալյանի սրանք ոչ թե հունական յոթ փիլիսոփաներն են, այլ «Պատմություն կայսերն Փոնցիանոսի… և յոթ իմաստասիրացն» գրքի իմաստուններն են, գիրք, որ շատ տարածված է եղել Բանաստեղծի ապրած դարաշրջանում։ Գրքի հերոսները՝«Իմաստասերները» պատմում են իրենց գլխով անցածը, ուր կանայք երևում են որպես ստոր և նենգ արարածներ։ Բնագրի «բանքերը» ոչ թե խոսքեր են նշանակում, այլ ապրած, քաշած նեղություններ։ Տես՝ Ն. Աղբալյան, Ամբողջական երկեր, Հ 2, Սայաթ-Նովայի հետ, Պեյրութ, Մատենաշար «Համազգային», 1966, էջ 99-100։