«Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո~վ աչքի լուս…»
Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո~վ աչքի լուս,
Մի խոսք ունեմ պաղատագին, ա՛կանջ արա, ո~վ աչքի լույս,
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բա՛րով, ա՛չքի լուս,
Սրտումս ես սպասում ունեմ, քո տեսը բա՛րով, ա՛չքի լույս,
Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կէնում իս խըռով, ա՛չքի լուս,
Արդյոք ի՞նչ հանցանք եմ գործել՝ մնում ես խռով, աչքի լույս,
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, յիս քիզանից սով, ա՛չքի լուս։
Աշխարհս աշխարհով կշտացավ, ես քեզանից սով, ա՛չքի լույս։
Մակամ օչով եար չէ սիրի՞, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա.
Արդյոք ոչ ոք յար չի սիրե՞լ, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա,
Էշխէմէդ ջունուն իմ էլի, ման իմ գալի եանա-եանա.
Քո սիրուցը խենթացել եմ, ման եմ գալիս յա~նա-յա~նա1,
Էս դարդէն օչով չըքաշէ, վուր մէ դա՛նգին չի դիմանայ.
Էս վշտից ոչ ոք չքաշի, փշրա՛նքին էլ չի դիմանա,
Սիրտըս լուրի պէս խորվեցիր էշխիդ կըրակով, ա՛չքի լուս։
Սիրտս լորի պես խորվեցիր, սիրուդ կրակով, ա՛չքի լույս։
Դօստիրըս դուշման շինեցիր, եադիրուն ի՞նչպէս դօստ անիմ.
Ընկերներիս թշնամացրիր, օտարին ընկեր ո՞նց անեմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գ'ուզէ վուր ղաստ անիմ.
Անցկացած օրը չեմ տեսնում, քանի կուզե որ ջանք անեմ.
Ա՛ստուձ վըկայ, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպէս դուս տանիմ.
Ա՛ստված վկա, խիստ դժվար է, գլուխս ի՞նչպես ազատեմ.
Յիս մէ փուքըր նաւի նըման, քու էշխըն է ծով, ա՛չքի լուս։
Ես մի փոքր նավի նման, քո հմայքը՝ ծով, ա՛չքի լույս։
Գ'ուզիմ բերանըս բաց անիմ, գովքըդ ասիմ թարիփի պէս.
Կուզեմ բերանս բաց անել, ասել քո գովքը ձոնի պես.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պէս.
Տաս տարի է ման եմ գալիս փադիշահի դեսպանի պես,
Օխտըն տարի էլ ման գուքամ՝ սազըն ձեռիս Ղարիբի պէս.
Յոթ տարի էլ կթափառեմ՝ սազը ձեռիս Ղարիբի պես.
Բութա Շահսանամ2ըս դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չքի լուս։
Իմ հույս Շահսանամը2 դու ես, էլ չունեմ ոչ ոք, ա՛չքի լույս։
Թէգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա~հ չիմ ասի.
Թեկուզ հազար վիշտ ունենամ, ես սրտումս ա~հ չեմ ասի.
Իմ հուքմի-հէքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ շա՛հ չիմ ասի.
Իմ տեր-դատավորը դու էս, ես էլ ուրիշ շահ չեմ ասի.
Սայաթ-Նովէն ասաց՝ զա՛լում, յիս էն մահին մա՛հ չիմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց՝ անգո՛ւթ, ես էն մահին մա՛հ չեմ ասի.
Հէնչաք ըլի՝ դո՛ւն վըրէս լաս, մազըդ շաղ տալով, ա՛չքի լուս։
Միայն թե դու ինձ վրա լաս, մազդ շաղ տալով, ա՛չքի լույս։
է խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո~վ աչքի լուս,
Ծանոթագրություններ
- 1 յանա — յանա — տոչորվելով
- 2 Շահսանամ — «Աշուղ ղարիբ» սիրավեպի հերոսուհին։ Հավատարիմ կնոջ կերպար է։ Բնագրի «բութա»-ն Հ.Բախչինյանը թարգմանել է«սրբաշնորհ սեր», որ ընդունելի չէ։ «Բութա» նշանակում է հույս, ապավեն, ինչպես նաեւ կողպեք, փական։ Օր.՝ Թումանյանի Սարոն սարերին դիմելով ասում է «Որսն եմ, բութես ձեզ արած» (հույսս ձեր վրա)։ Թուրքերեն խաղերից մեկում կա այսպիսի տող. «Հար հուջրամդա մին բութա վար» (ամեն սնդուկս հազար կողպեք ունի) (Ի.Ս.)։