Կ՜երթա արեւն իր զատիկին...
Կարմիր, նախշուն հավկիթի պես
Կ՚ երթա արեւն իր Զատիկին.
Ահա՚ կ՚ առնեմ, կրկին կրկին,
Մեղույշ բարեւն՝ իր ծառերեն
Ներս երկարող հույր թաթիկին։
Անցա՜վ ծովեն մեծ կույսն հրավարս,
Ու կապույտին եղավ ինք հարս։
Ու ջրծաղիկ մը զերթ՝ լայնշի
Լըճակին մեջ. ամպ-մըշուշի
Լըճակին մեջ հորիզոնին՝
Դեղին թերթերն իր կ՚ ընդունին
Զենիթին երգը վարդագին։
Եվ երկինքի նոր տարփանքին
Եվ հիացքին զերթ նըշանակ՝
Կ՚ ընծայվի թանկ ու փառունակ
Շողակն առջի լուսավորին։