Կաղը
Նոր պտղեր է լիալուսնակը բուստե,
Որ կ՚ ընկղմե մեջն իր շառայլ անդոհին,
Կապույտներով պատարուն կաղ մանկուհին՝
Որ մարգին վրա թռչնիկի պես կ՚ ոստոստե։
Թռչնիկի պես կ՚ առնե թեւթափն իր ուժգին,
Կ՚ ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե,
Մատն անծանոթ՝ արարչության մը ձեռքին՝
Որ համաչափ քայլերն անոր կը շեշտե։
Շուտ, կորագիծ քայլե՜րն անոր կշռական.
Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գան
Թռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ։
Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ,
Մարգն՝ երկյուղած՝ ու լսնազօծ ու կանանչ՝
Պահեց աղջկան քայլին դըրոշմն անճանաչ։
Թեմաներ