Անցնել բովանդակությանը

Աչքերդ

Փոքրիկ Արշալույսին Սընդուսե գըգվոտ եթերն աչերուդ Ձյունափայլ ճակտիդ պարփակումին տակ, Գոհարատուփն է հըմայքով ջերուտ, Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ։ Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն, Արցունքի երբոր շիթն հոն չի՚ դողար, Թովանքը կապույտ այդ երկինքներուն Կը խուսափի, զերթ անծաղիկ թաղար։ Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն, Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար, Արեւակին կամ թոշ սուտակներուն, Զըրկըված շողեն, ցոլքեն դողահար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 13