Անցնել բովանդակությանը

«Գարո՞ւնն է ծաղկել իմ շուրջը հիմա…»

1910

Գարո՞ւնն է ծաղկել իմ շուրջը հիմա, — Այդ՝ վառ բուրմունքն է ծով-ծով մազեչիդ. Արև՞ն է ժպտում իմ սրտի վրա, — Այդ՝ հուրհրանքն է հրաշք-աչերիդ։ Երկինքը փռվեց իմ այրվող հոգում, Իմ սրտի բոլոր լարերը զարթնան. Թո՛ղ ինձ, իմ արև՛, դու իմ պերճ գարո՛ւն, Բոլոր լարերով քեզ երգեմ միա՛յն…

1910

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գարո՞ւնն է ծաղկել իմ շուրջը հիմա…» բանաստեղծությունը (1910) գարնան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1910 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8