«Ամեն գիշեր իմ պարտեզում…»
1891
Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին։
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ1 ուռենու
Արցունքները բյուրեղի…
1891, Ալեքսանդրապոլ
Ծանոթագրություններ
- 1 հեգ — խեղճ, թշվառ։