«Գարունն եկավ կարմիր-կանանչ…»
1908
Գարունն եկավ կարմիր-կանանչ,
Արշալույսով, ծիածանով.
Գարունն՝ հագած շողք ու ճաճանչ՝
Գոգն ու ծոցը ծաղիկներով։
Ականջներին թռչունների
Հազար բույրով սեր շըշնջաց. —
Աշխարհ թնդացերգով սիրո,
Ավա՜ղ… գարունն ինձ բան չասաց։
Սիրտըս բացի գարնան դիմաց՝
Շողքի, ոսկի, անուշ գարնան. —
Ավա՜ղ… սիրտըս դատարկ մընաց՝
Մուրացկանի ափի նըման…
1908, Ղազարապատ