Անցնել բովանդակությանը

«Աշնան պղտո՛ր, պղտո՛ր ամպեն…»

1897

Աշնան պղտո՛ր, պղտո՛ր ամպեն Արցունքի պես թոն1 կըգա. Ա՜խ, ո՞ւր կերթա իմ սև ճամփեն, Ա՛յ բախտ, մի՞թե վերջ չըկա։ Արդյոք վշտոտ, չոր գլուխըս Ո՞րտեղ պիտի քուն մտնի.— Սիրած, կարոտ սրտի՞ վրա, Թե՞ դաշտի մեջ ամայի… Ա՜խ, աչքերըս ո՞վ պիտ ծածկե,— Անգին մա՞յրըս՝ համբույրով, Թե՞ ձյունն ու հող՝ քամին ծածկե Տատրակների2 վույ-վույով։

1897, Հառիճ

Ծանոթագրություններ

  1. 1 թոն — մանր անձրև, տեղատարափ։
  2. 2 տատրակ — վայրի աղավնի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12