«Արտուտն՝ ուսին, վարդը՝ սրտին…»
1897
Արտուտն՝1 ուսին, վարդը՝ սրտին,
Գարունն եկավ, ջա՛ն գարուն,
Տուղտը2՝ ծոցին, աստղը՝ ճակտին,
Գարունն եկավ, ջա՛ն գարուն…
Արտուտն անուշ երգում է սեր,
Սիրտըս լո՜ւռ է, քանց ձըմեռ,
Էս ի՞նչ կարմիր վառ արև՛ է,
Սիրտըս մո՜ւթն է, քանց գիշեր։
1897
Ծանոթագրություններ
- 1 արտուտ — արտույտ, ճնճղազգիների կարգին պատկանող երգեցիկ թռչուն
- 2 տուղտ — տուղտազգիների ընտանիքին պատկանող բույս, այդ բույսի փարթամ երփներանգ ծաղիկը
Թեմաներ
Արտույտի մասին Իսահակյանը արտույտի մասին Սիրո մասին Իսահակյանը սիրո մասին Գարնան մասին Իսահակյանը գարնան մասին Ձմռան մասին Իսահակյանը ձմռան մասին Գիշերվա մասին Իսահակյանը գիշերվա մասին Ծաղիկների մասին Իսահակյանը ծաղիկների մասին Տխուր Ավետիք Իսահակյանի տխուր բանաստեղծությունները Վիշտի մասին Իսահակյանը վիշտի մասին Կարճ բանաստեղծություններ