Անցնել բովանդակությանը

Առաջին արցունքները

1919

Գարնան արևը անհուն համբույրով Դուրս կոչեց կյանքի ծլին ու ծաղկին, Եվ մանուշակը կապույտ աչերով Անմեղ, միամիտ ժպտաց ամենքին։ Եկավ զեփյուռը շշնջաց նրա Կույս ականջներին և սահեց գնաց, Եկավ թիթեռը, թռվռաց նրա Նազելի գրկում և թռավ գնա՜ց; Եվ մանուշակը նրանց ետևից Մնաց նայելով… խաբող ցնորքներ. Եվ ընկան նրա աչքերից անբիծ Առաջին սիրո մաքուր արցունքներ։

1919

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Առաջին արցունքները» բանաստեղծությունը (1919) սիրո և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12