Անցնել բովանդակությանը

«Այցի եմ գալիս քեզ մոտ ես հաճախ…»

1919

Այցի եմ գալիս քեզ մոտ ես հաճախ, Նստում եմ դեմըդ՝ հանգիստ ու խաղաղ. Զրույց ենք անում երկա՜ր միասին, Հազար նյութերի, հարցերի մասին։ Եվ սիրո մասին խոսում եք նույնպես, Բայց խիստ անտարբեր ձևանում եմ ես, Վրադ չեմ նայում, չեմ լսում ստեպ, Որպես թե անհույզ, սառն եմ քո հանդեպ։ Բայց հալվում եմ ես սիրուց բոցակեզ. Ուզում եմ գրկել ու համբուրել քեզ. Հազիվ զսպում եմ մըրրիկը սրտիս, Ա՜խ, սակայն հոգիս բերանս է գալիս…

1919

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Այցի եմ գալիս քեզ մոտ ես հաճախ…» բանաստեղծությունը (1919) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12