Անցնել բովանդակությանը

«Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս…»

1904

Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս, Ես շատ եմ ծեծել ու դու չես բացել. Սարերն եմ ընկել վշտից խելագար Ժայռերին զարկվել ու շատ եմ լացել։ Սարերն են վկա, որ օրից մի օր Վատ չեմ խոսացել, գանգատվել քեզնից. Ավա՜ղ, լցրել եմ լացով սար ու ձոր, Բայց չեմ գանգատվել, բամբասել քեզնից։

1904

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս…» բանաստեղծությունը (1904) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8